понедельник, 18 июля 2011 г.

Ինչպես փոփոխել մեծ քանակի լուսանկարների չափսերը ու որակը մեկ քայլով

Շատ են պատահում դեպքերը, երբ լուսանկարչական ապարատի նկարների չափսերը մեծ են լինում և զբաղեցնում են մեծ ծավալ: Կամ միգուցե ցանկանում եք ուղարկել դրանք ինտերնետի միջոցով, բայց դրանցից յուրաքանչյուրը մի քանի մեգաբայթ է: Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում փոքրացնել այդ լուսանկարների չափսերը: Յուրաքանչյուր լուսանկար առանձին չմշտակելու համար կարող եք օգտագործել Fast Image Resizer ծրագիրը: Նկարները կարող են լինել JPEG, BMP, GIF, PNG և այլ ֆորմատներ:

1. Ներբեռնեք Fast Image Resizer ծրագիրը և տեղադրեք համակարգչի մեջ:
2. Բացեք ծրագիրը և նշեք այն չափսը, որը պիտի ունենան նկարները:


3. Սեղմեք Options և կատարեք համապատասխան կարգավորումներ: Այստեղ կարող եք փոփոխել նկարների որակները, պտույտի աստիճանը, վերջնական ֆայլերի հասցեները և անունները: Վերջում սեղմեք OK:



4. Հիմա պարզապես քաշեք նկարները և թողեք ծրագրի վրա:


Ինչպես ֆորմատավորել համակարգիչը և տեղադրել WindowsXP Օպերացիոն համակարգ

Բազմաթիվ այցելուների խնդրանքով այսօր կխոսենք համակարգչից օգտվելու կարևոր նախապայմաններից մեկի հետ: Կսովորենք, թե ինչպես ջնջել և տեղադրել XP օպերացիոն համակարգ:

1.Եթե ձեր համակարգչի հիշողությունը կիսված է մի քանի մասի (C, D և այլն) և ցանկանում եք ֆորմատավորել միայն մի մասը (օրինակ C), ապա պատճենեք բոլոր անհրաժեշտ ֆայլերը C սկավառակից դեպի D (տառերը կարող են լինել տարբեր):
2.Դրեք WindowsXP սկավառակը համակարգչի մեջ:
3.Restart արեք համակարգիչը:
4.Եթե համակարգիչը առաջնային չի բեռնավորվում սկավառակից և բեռնավորվում է Windows-ը, ապա պետք է BIOS-ի կարգավորումներում գտնել Boot Device Priority կամ դրա նման մի դաշտ և փոխել այդ հերթականությունը այնպես, որպեսզի սկավառակից կարդա առաջնային: BIOS մտնելու համար անհրաժեշտ է համակարգիչը միացնելուց 2-3 վայրկյան անց սեղմել համապատասխան կոճակ: Այդ կոճակը տարբեր համակարգիչների մոտ տարբեր է: Հիմնականում օգտագործվում են հետևյալ կոճակները՝ F2, F10, F12, Del: Կարող եք հերթով փորձել:


5. Եթե ձեր համակարգչի BIOS-ի կարգավորումներում նշված է, որ համակարգիչը առաջնային միանա սկավառակից, ապա պետք է հայտնվի այսպիսի հաղորդագրություն` Booting From CD... կամ Press any key to boot from CD... Այդ ընթացքում անհրաժեշտ է սեղմել Enter:


6. Բացվում է Setup-ը և սկսում է բեռնվել սկավառակից: Բեռնվելուց հետո (մի քանի րոպե կարող է տևել) անհրաժեշտ է սեղմել Enter: Այնուհետև պետք է սեղմել F8: Բացված էջում սեղմել Esc:


7. Բացվում է մի էջ, որտեղ ցուցադրվում են ձեր սկավառակները: Ցուցադրվում են նաև Partition-ները (C, D և այլն): Այստեղ կարող եք կիսել սկավառակը մի քանի մասի կամ միացնել կիսված մասերը: Դրա համար հետևեք համակարգչի հրամաններին և սեղմեք համապատասխան տառեր: Իսկ եթե ցանկանում եք թողնել նույնը և անցնել առաջ, ապա նշեք C սկավառակը (հիմնական սկավառակը) և սեղմեք Enter:


8. Նշեք Format using NTFS file system և սեղմեք ENTER: Ֆորմատավորումը այս պահից կսկսի կատարվել և որոշ ժամանակ անց համակարգիչը ավտոմատ restart կլինի: Այս դեպքում չսեղմել Enter կոճակը Press any key to boot from CD հաղորդագրության դեպքում:
9.Օպերացիոն համակարգի տեղադրման ընթացքում կարող է պահանջվի կատարել որոշակի կարգավորումներ, որոնք կարող եք բաց թողնել և կատարել տեղադրումից հետո: Միայն նշեմ, որ եթե ցանկանում եք խնդիրներ չունենալ հայերեն և ռուսերեն տառատեսակների հետ, ապա այդ կարգավորումներում պետք է կատարել նկարում ցուցադրվածները՝





Հ.Գ.
Ֆորմատավորումը կատարելով կարող եք վնասել ձեր աշխատող օպերացիոն համակարգը և ջնջել կարևոր տվյալներ: Այնպես որ ֆորմատավորեք այն դեպքում, երբ համոզված եք, որ կարող եք ավարտին հասցնել գործընթացը:

Հանգստացրեք Ձեր ներվերը

Կարող եք բռնել մկնիկի օգնությամբ:

Ինչպես թարգմանել MS Office փաստաթղթերը Google Translate-ի միջոցով

Ինչպես գիտենք Google translate-ում կարող ենք պատճենել ցանկացած նախադասություն և տեսնել դրա թարգմանությունը (իհարկե ոչ 100 տոկոսանոց ճշտությամբ): Իսկ ինչ անենք, եթե ցանկանում ենք թարգմանել մի փաստատուղթ, որը իր մեջ պարունակում է տարբեր նկարներ, տառաչափեր, ֆոնտեր և այլն: Դրա համար ստեղծվել է մի ծառայություն, որի միջոցով կարող ենք թարգմանել փաստատուղթը և ստանալ այն սկզբնականի նման տեսքով (պահպանվում են նկարների դիրքերը և տեքստի դասավորվածությունը): Ծառայությունը անվճար է և չունի ոչ մի սահմանափակում: Կարող եք թարգմանել doc, docx, rtf, xml, pdf, xls, xlsxm ppt, pptx, txt և բազմազան այլ ֆորմատների ֆայլեր:
Այս ամենը կարող եք կատարել այցելելով այստեղ:

Ինչպես ջնջել սկայպի չաթի արխիվը


Սկայպի չաթի արխիվը ջնջելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝


1.Մտեք ձեր լոգինով ու գաղտնաբառով:
2.Սեղմեք Tools->Options


3.Բացված էջում սեղմեք Privacy->Privacy Settings, այնուհետև նշեք ժամանակահատվածը և սեղմեք Clear history


Ինչպես ջնջել օգտանունները ինտերնետ դիտարկիչներից

Շատ են պատահում դեպքերը, երբ ուրիշ համակարգչով եք մտնում ինտերնետ կամ ուրիշներն են ձեր համակարգչով մտնում ինտերնետ և անձնական տվյալները պահպանվում են դիտարկչի մեջ: Օրինակ եթե մտնում եք օդնոկլասնիկի սոցիալական ցանց կամ ֆեյսբուք, ապա ձեր username-ը պահպանվում է դիտարկչի հիշողության մեջ:


Պարզվում է, որ դրանք ջնջելու համար գոյություն ունի մի շատ հեշտ ու օգտակար միջոց: Ջնջելու համար անհրաժեշտ է ընդամենը մկնիկը տանել բացված ցուցակում գտնվող անվան վրա և ստեղնաշարի վրա սեղմել "Delete": Մեթոդը փորձարկել եմ Google Chrome և Mozilla FireFox դիտարկիչների վրա: Այլ դիտարկիչների վրա փորձարկելու դեպքում գրեք մեկնաբանություն:

Windows-ի "Կապույտ էկրանի" կոդերը և դրանց լուծումները


Հազվադեպ են պատահում դեպքերը, երբ Windows-ում որոշ խնդիրների ունենալու դեպքում հայտնվում է կապույտ էկրան, որի վրա գրվում են որոշ կոդեր: Այդ կոդերը ուսումնասիրելով կարող եք պարզել, թե ինչ պատճառով է հայտնվել "Մահվան էկրանը": Ներկայացնում եմ մի շատ հետաքրքիր ու օգտակար տեղեկատու, որտեղ գրված են այդ կոդերի նշանակությունները և լուծումները: